Հասարակության շրջանում անհավասարությունը բերում է բանակում անհավասարության
12:43, October 12, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀասարակության շրջանում անհավասարությունը բերում է բանակում անհավասարության, եւ այստեղ զարմանալ պետք չէ։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ ԱԺ–ում «Պաշտպանության մասին» օրինագծի լսումների ժամանակ, ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ քանի դեռ հասարակության մեջ կա անհավասարություն, հնարավոր է այդ անհավասարության դրսեւորումը բանակում կամ բանակից ազատվելիս։ Պետք չէ զարմանալ։ Օրենքում խստություն է սահմանվում, քանի որ զորակոչը համալրելու մարդ չկա, բնակչության թիվը պակասում է։ «Ինչպես էլ փորձեն այլ կերպ ներկայացնել ամեն բան, իրականությունը դրանից չի փոխվում»,– ասել է Սաքունցը։