Անիմացիոն հոլովակ՝ թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա ԶԼՄ-ների ունեցած ազդեցության մասին
17:46, December 12, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011թ.-ից մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող նյութերը՝ հավաքագրելով և վերլուծելով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները։
Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ նյութերի հիմնական մասը ներկայացվում է որպես հանցավոր գործունեություն՝ սովորաբար չանդրադառնալով և ուշադրություն չդարձնելով առավել առաջնային՝ առողջապահական ասպեկտին:
Այսպիսի մոտեցումը նպաստում է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ կարծրատիպային բացասական վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը, որն իր հերթին առաջացնում է ոչ թե օգնություն տրամադրելու, այլ հասարակությունից մեկուսացնելու չհիմնավորված համոզմունք ու ցանկություն:
Թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա զանգվածային լրատվության միջոցների ունեցած ազդեցությունը ներկայացված է անիմացիոն հոլովակի տեսքով: