Ուղղակի ունիկալ են մեր իրավապահ մարմինները. Արթուր Սաքունց
14:32, December 12, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱնդրադառնալով ՀՀ դատախազի այսօրվա ասուլիսին ընտրախախտումների վերաբերյալ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բայց ուղղակի ունիկալ են մեր իրավապահ մարմինները․․․
ուրեմն այս պահին ինչ որ միտք ասելիս, մոռանում են, թե ինչ են ասել նմանատիպ մեկ այլ դեպքի ժամանակ․․․․
Լիսկայի տան մոտ Բուդաղյան եղբայրների նկատմամբ հրազենի կիրառման և Արտակ Բուդաղյանի մահվան փաստով քրեական գործի հենց սկզբում, դեռևս փորձաքննությունների եզրակացության ստանալը, Գ․Կոստանյանն արդեն եզրակացություններ էր հայտնում, իսկ հիմա նշում է, որ մինչև տեսանյութերի փորձաքննության եզրակացության ստանալը չի կարող ոչ ոք որևէ կարծիք ներկայացնել հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ տեսանյութերի իսկության մասին․․
Հասկանում եք, մեկ դեպքում առանց փորձաքննության եզրակացությունը ստանալը կարելի է ասել, այս դեպքում՝ չի կարելի ասել․․
դե արի ու գլուխ հանի, դե կողմոնորշվեք էլի, մեկ մոտեցում ունեցեք, մի շփոթվեք․․․ միևնույն է , չենք շփոթվելու»,- գրել է Սաքունցը: