Քաղաքացիական հասարակությունը ճնշումների է հանդիպում ամբողջ աշխարհում: Հրապարակվել է Քաղաքացիական Հռչակագիրը
12:29, December 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայնրիխ Բյոլ հիմնադրամը, Քաղաքացիական հասարակության միջազգային կենտրոնը, և մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամբողջ աշխարհում ներկայացրել են Քաղաքացիական Հռչակագիր, որին միացել է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հասարակական կյանքին մասնակցության համաշխարհային սկզբունքները կազմվել են մի շարք կազմակերպությունների կողմից և ուղղված են կառավարություններին, որոնք պարտավոր են ապահովել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության իրավունքը: Շարունակաբար ավելի մեծ թվով երկրներում են մարդիկ զրկվում մասնակցության իրավունքից: Ոչ կառավարական կազմակերպությունները, բնապահպանական և մարդու իրավունքների հարցերով պայքարող ակտիվիստները, բլոգերները և լրագրողները հաճախ են ենթարկվում բռնաճնշումների:
“Իշխանություններն աննախադեպ դաժանությամբ ճնշում են քաղաքացիական հասարակությանը, որը պայքարում է հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, բնապահպանական և սոցիալական արդարության: Բազմաթիվ երկրներում իշխանությունները քաղաքացիական հասարակությանը ճնշում են ՀԿների մասին նոր օրենքներով, իրավական սահմանափակումներով, բյուրոկրատական քաշքշուկներով և տարատեսակ այլ ճնշումներով: Այս Քաղաքացիական Հռչակագիրը կոչ է անում բոլոր երկրների իշխանություններին ենթարկվել միջազգային իրավունքին և հարգել և ապահովել մարդու իրավունքների արտահայտման ազատության, հավաքների և միավորումների հիմնարար սկզբունքները” ասում է Հայնրիխ Բյոլ հինադրամի նախագահ Բարբարա Ունմյուսոքը:
Խաղաք հավաքների և միավորման իրավունքի իրացման հարցերով ՄԱԿի հատուկ զեկուցող Մաինա Կիաին նշում է “Մեր մոլորակը ունի շատ լուրջ մարտահրավերներ: Քաղաքացիական հասարակության ժողովրդավարական մասնակցությունը և ձայնը անհրաժեշտ է դիմակայելու շարունակավող աղքատությանը, աճող անհավաարությանը, կլիմայի փոփոխությանը և մի շարք այլ շատ կարևոր հարցերի: Քաղաքացիական հասարակությունը աշխարհի յուրաքանչյուր կողմում դաժան ճնշումների է ենթարկվում, որի արդյունքում մեր ձայները ավելի քիչ լսելի են դառնում: Քաղաքացիական Հռչակագիրը կարևոր քաղաքական հայտարարություն է, որը միտված է պաշտպանելու և ապահովելու քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
“Փակվող քաղաքական տարածքը մարդկանց մասին է, նրանց իրավունքների և ցանկությունների՝ իրենց համայնքներում հանուն արժանապատիվ կյանքի: Երբ փակվում է քաղաքացիական հասարակության տարածքը կարևոր է սոլիդար լինել այն մարդկանց հետ, ում արգելել են մասնակցել քաղաքականությանը և ենթարկում են ճնշումների: Քաղաքացիական հռչակագիրը մեզ բոլորիս պարտավորեցնում է գործել այդպես” ասում է Արթուր Լարոկը, ԷքշնԷիդ (Action Aid) Ուգանդայից:
Քաղաքացիական հռչակագիրը շեշտում է սոցիալական իրականության կառուցման մեջ քաղաքացիական հասարակության հատուկ դերը և կարևորությունը:
Քաղաքացիական հռչակագիրը կազմվել է մի շարք երկրներից բազմաթիվ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ սերտ քննարկումների և խորհրդատվությունների արդյունքում: Գործընթացը իրակացանացվել է Համակարգող Հանձնաժողովի կողմից, որի անդամներն են CIVICUS, ICNL, ActionAid, Amnesty International, Oxfam, Rendir Cuentas, VANI, Africa Platform, the Oak Foundation, the Wallace Global Fund, and the Open Society Foundations: Քաղաքացիական Հռչակագիրը ստորագրված է այն կազմողների կողմից, սակայն Հռչակագրին կարող է միանալ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը կիսում է հռչակագրում արտահայտած մտքերն ու սկզբունքները:
Քաղաքացիական հռչակագիրը հասանելի է մի շարք լեզուներով, որին անհատները և կազմակերպությունները կարող են միանալ հետևայլ հղումով – www.civiccharter.org/ Հռչակագիրը տարածվել է աշխարհով մեկ՝ Նոր Դելիից մինչև Նայրոբի և Բեռլին:
Քաղաքացիական Հռչակագիրը ԱՅՍՏԵՂ