ԱրմենՏել ՓԲԸ-ը՝ ընդդեմ Ս. Ղ.-ի
23:23, February 23, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «ԱրմենՏել ՓԲԸ»-ը՝ ընդդեմ Ս. Ղ.-ի» գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել ՓԲԸ»-ի կողմից Ս. Ղ.-ի դեմ հայց էր ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Ըստ ներկայացված հայցադիմումի՝ Ս. Ղ.-ը առուվաճառքի պայմանագիր է կնքել Ընկերության հետ, որով պարտավորվել է կատարել վճարումներ, սակայն նրա կողմից որևէ վճարում չի կատարվել:
Ինչպես պնդում է Ս. Ղ.-ը, ինքը պայմանագիր չի կնքել վերոնշյալ կազմակերպության հետ և պայմանագրի առարկա հանդիսացող համակարգիչը երբեք չի տեսել, ավելին՝ համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ չունի: