«Հիմնավորում են կասկածները, որ Լապշինի արտահանձնումն առանց Կրեմլի գիտության չէր կարող լինել». Արթուր Սաքունց
10:09, February 13, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Դե իհարկե չի կարող մարդու իրավունքի հարցը որևէ նշանակություն ունենալ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և Բաքվի համար, ավելին, այս հայտարարությունը հիմնավորում է կասկածները, որ այս Լապշինի արտահանձնումն առանց Կրեմլի գիտության չէր կարող լինել: Ինչպես հենց Կրեմլի միջնորդությամբ տեղի ունեցավ Սաֆարովի արտահանձնումը:
Իսկ Երևանը էշի ականջում քնած է, քանի որ իր համար էլ որևէ նշանակություն չունի մարդու իրավունք ասածը, ավելին բացարձակ ամլանում է և էքստազի մեջ է ընկնում հենց Կրեմլի կամ Պուտինի անունը լսում է, նույնիսկ սեփական պետության շահերի ոտնատակ անելու գնով…»,- անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, թե Լապշինի գործը չի կարող փչացնել Մոսկվայի հետ հարաբերությունները, «ֆեյսբուքում» գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: