Արթուր Սաքունց․ «Միակ սահմանափակող գործոնը պաշտոնյաների համար Սերժ Սարգսյանն է»
10:45, May 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է, որ մայիսի 2-ին Գորիսի Սըդըղի գյոլի մոտ կատարված դեպքերով իրականացվող վարույթը ձևական բնույթէի է, և իշխանությունները նպատակ չունի պատժելու հանցագործներին։
– Արդեն 10 օր է անցել, ինչ Լիսկայի որդին և նրա ավազակախումբը Գորիսում ծեծի են ենթարկել Զաքարյան եղբայրներին։ Ի՞նչպես եք գնահատում իրավապահների գործողություններըւ մինչև այս պահը։
-Գնահատում եմ որպես գիտակցված անգործություն, որը նպատակ ունի զերծ պահել Լիսկայի տղային պատասխանատվությունից։
– Տեղեկություններ ունենք, որ տուժողները ևս ցուցմունք չեն տալիս։ Ի՞նչ կարող են անել իրավապահներն այս իրավիճակում։
– Իմ տեղեկություններով տուժողները ցուցմունք տվել են։ Բայց եթե նույնիսկ ցուցմունք չտային, ապա առավել քան բավարար էին տեղեկությունները, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեին օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, նաև հստակ անվտանգության երաշխիքներ ապահովեին տուժողների և վկաների համար։
– Գլխավոր դատախազը ոստիկաններին ցուցում է տալիս, որ բերման ենթարկեն նրանց, ովքեր հրաժարվում են ներկայանալ։ Արդյո՞ք նման հրահանգի կարիք կար, առավել ևս, այս մասին հայտարարություն տարածելու։ Եւ ի՞նչ է պետք անել, երբ իրավապահ մարմինները կաշկանդված են տվյալ մարզի իշխանությունից, որը տվյալ դեպքում Սուրեն Խաչատրյանն է։
-Գլխավոր դատախազությունն իր առաջին հայտարարությամբ արդեն իսկ իր պաշտպանության տսկ վերցրեց Տիգրան Խաչատրյանին և այս հրապարակված հրահանգով ավելի շուտ աչքակապությամբ է զբաղված։ Իսկ ՀՀ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետն է՞լ են վախենում կամ կաշկանդված Սյունիքի մարզային իշխանություններով։ Ոչ, միակ սահմանափակող գործոնը նշված բոլոր պաշտոնյաների համար Սերժ Սարգսյանն է։
Աղբյուրը՝ www.hraparak.am