Ավարտվեց իրավաբանական կլինիկա-2 ծրագիրը
18:55, May 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի մարտի 1-ին ավարտվեց 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից մեկնարկած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի կողմից Ամերիկյան Իրավաբանական ընկերակցության Ֆինանսավորմամբ իրականացված Իրավաբանական կլինիկա-2 ծրագիրը:
Ծրագրի մասնակիցներն էին Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի ուսանողները և վերջին տարիների շրջանավարտները՝ ընդհանուր թվով 13 հոգի:
Ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների վերաբերյալ մասնակիցների համար կազմակերպվել են 24 տեսական դասընթացներ:
Դասընթացները վարել են «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Կարեն Թումանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող՝ իրավաբան Արայիկ Զալյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչության իրավաբան Արտուր Հարությունյանը: Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո ծրագրի մասնակիցներն անցել են գործնական փուլ, ընտրվել են պրակտիկայի ղեկավարներ՝ Արայիկ Զալյանը և Կարեն Թումանյանը: Գործնական աշխատանքների ընթացքում ծրագրի մասնակից իրավաբանները սովորել են իրավաբանական խորհրդատվությունների տրամադրում, այնուհետև ինքնուրույն տրամադրել են խորհրդատվություններ, ապա կազմել են համապատասխան իրավաբանական փաստաթղթեր:
Այսօր՝ 2015թ.-ի մայիսի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կազմակերպվել էր մասնակիցների, ծրագրի ֆինանսավորողների և իրականացնողների հետ ավարտական հանդիպում: Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ծրագրից իրենց ստացված արդյունքները, ներկայացվեցին ծրագրի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև հնչեցրին իրենց առաջարկներն այն մասին, թե ինչը կցանանային փոխել հաջորդ ծրագրերում:
Հանդիպման վերջում մասնակիցներին և դասընթացավարներին տրամադրվեցին ծրագրի մասնակցության վերաբերյալ վկայականներ: