ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի թափուր աշխատատեղի համար
18:09, July 13, 2015 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀայտեր չեն ընդունվում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի թափուր աշխատատեղի համար:
Հիմնական պարտականությունները.
Կազմակերպության Հանրային կապերի ռազմավարության արդյունավետ
իրականացում.
- Կազմակերպության գործունեության լուսաբանում՝ մամուլի հաղորդագրությունների, տեղեկավական նյութերի, հայտարարությունների պատրաստման և տարածման միջոցով, այդ թվում
- Մարդու իրավունքների խախտման կոնկրետ դեպքերի, առանձին գործերի վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում, դատական նիստերի լուսաբանում
- Կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառումների լուսա և տեսանկարահանում և նյութի պատրաստում
- Սոցիալականգովազդների/տեսանյութերիպատրաստում և տարածում
- Ամենօրյա ԶԼՄմոնիթորինգ
- ԶԼՄ և գործընկերների ցանցերի մշակում, տվյալների բազայի վարում
- Կազմակերպությանկայքէջիթարմացում՝ նյութերի և զեկույցների տեղադրում, տեսադարանի թարմացում
- Միջոցառումների (մամուլի ասուլիսների, կոնֆերանսների, դասընթացների) կազմակերպում՝ տարածքի վերաբերյալ պայամանվորվածության ձեռքբերում, հյուրերի ցանկի կազմում, անհատական հրավերների տարածում, մասնակցության հաստատման գործընթացի կառավարում, զանգերի ընդունում և միջոցառման հետ կապված այլ նախապատրաստական աշխատանքներ
- Անհրաժեշտության դեպքում տարբեր շահագրգիռ կողմերին կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Արագ արձագանքում՝ հանդիպումներ կազմակերպության շահառուների /զինծառայողների հարազատների, թմրամիջոց գործածողների, ոստիկանությունում խաշտանգումների ենթարկված քաղաքացիների և նրանց հարազատների հետ/և դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, նյութի պատրաստում և տարածում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն բանասիրության կամ հարակից ոլորտում
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
- Համակարգչային գիտելիքներ (word, excel, power point, e-mail, word press)
- Կազմակերպական հմտություններ
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
- Անհրաժեշտության դեպքում, ելնելով տեղեկատվության հրատապությունից, աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) hcav@hcav.am էլ. փոստի հասցեով մինչ 2015 թ.-ի հուլիսի 25-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30: