Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին
11:14, August 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲազմաթիվ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Տիգրան Հայրապետյանն, այսօր ինքն է կանգնել փաստի առջև: Փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել «սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդությունների համար»:
«Հասարակական կազմակերպություներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կազմակերպության աշխատակիցները, ովքեր այց են կատարել հոգեբուժարաններ, այցերից մեկի ընթացքում հանդիպել են Ջուլիետա Ամալիկյանին և հասկացել են, որ հոգեկան հիվանդ չէ: Եվ տիկինը տեղեկացրել է, որ փաստաբան չի ունեցել, նա խնդրել է աշխատակիցներին, որպեսզի փաստաբան տրամադրեն: Կազմակերպությունը դիմել է ինձ, որպեսզի պաշտպանեմ Ամալիկյանի շահերը, և ես ներգրավել եմ որպես փաստաբան: Ամալիկյանը մի քանի օրից դուրս է գրվել հիվանդանոցից, քանի որ պարզվել է, որ նա հոգեկան խնդիրներ չունի: Դատարանի որոշումը բողոքարկվել է, ըստ որի տիկնոջը պետք է հարկադիր բուժման ենթարկել, վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը: Այն ետ է ուղարկել առաջին ատյանի դատարան, որն էլ մերժել է բողոքը: Ամալիկյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգումների են ենթարկել, դատարանը որոշեց , որ պետք է փորձաքննություն անցկացվի:
Հենց այդ դատաբժշկական փորձաքննություններից մեկի ժամանակ էլ, քննիչը հրավիրում է Ամալիկյանին` իբրև թե առերեսման, սակայն ոստիկանների միջոցով հարկադրաբար ենթարկում է փորձաքննության՝ առանց նրա փաստաբանի: Երբ մոտավորապես 15 րոպե հետո մտնում եմ փորաքննության սենյակ՝ գնացել էի Ամալիկյանի հիվանդության փաստաթղթերը բերելու, փորձագետներն ասում են, որ ամեն ինչ պարզ է, մենք գիտենք Ամալիկյանի հոգեկան վիճակի մասին: Սակայն, երբ հարցրեցի դուք գիտեիք, որ նա ունի ներկայացուցիչ, ինչո՞ւ չսպասեցիք: Սա լսելուց հետո փորձագետներից մեկը հասկացավ, որ իրենք խախտում են կատարել, իսկ մյուս փորձագետը քննիչին հարցրեց՝ իրենք չգիտեի՞ն փորձաքննության կատարման օրը և ժամը: Քննիչն ասաց՝ ոչ, չգիտեին: Հասկացան, որ խախտում է տեղի ունեցել․․․ քննիչին ասացին՝ մենք չեն կարող շարունակել և տարբեր պատճառաբանություններով հեռացան սենյակից,- ասում է փաստաբանը:
Այս ամենից հետո քննիչը զեկուցագիր է գրում, որտեղ նշում է, իբրև փաստաբանը խոչընդոտել է իր աշխատանքը և քրեական գործ է հարուցում՝ օրենսգրքի 332հոդվածով` Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
«Թվում է, թե մասնավոր դեպք է, բայց այս դեպքն իր մեջ ներառում է հեռու գնացող և շատ ընդհանրական մոտեցումների վերանայում, չպետք է առաջին հերթին ահաբեկեն փաստաբանին, սա իրականում փաստաբական գործունեության խոչընդոտում է»:
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, փաստաբանը պատասխանեց. «Հիմա ինչ քայլեր էլ, որ ձեռնարկեմ, այդ քայլերը լինելու են ոչ արդյունավետ, բացի այս հարցը ավելի պատկան մարմիններին բարձրացնելուց, դիմելով ընդհուպ բոլոր պաշտոնատար անձանց, որպեսզի այս գործընթացը դադարեցվի: Մնացածն անիմաստ է համարվում, ես չեմ կարող քննիչի գործողությունները բողոքարկել դատախազին, այն դեպքում, եթե դատախազն է այդ գործողությունն իրականացրել»:
Հարցին, երբ սկսվի դատական պրոցեսները, որոշել է, թե ո՞վ է իրեն պաշտպանելու Հայրապետյանը պատասխանեց. «Ճիշտն ասած չեմ մտածում այդ մասին, բայց այս օրերին շատ հեռախոսազանգեր եմ ստացել, աջակցում են թե՛ փաստաբանների պալատի անդամները և թե՛ պալատի նախագահը, նաև բազմաթիվ իրավապաշտպան ՀԿ-ներ, իրենց պատրաստակամությունը հայտնել են: Չեմ ցանկանում և չեմ ուզում մտածել, որ բանը կհասնի նրան, որ մեղադրանք կառաջադրվի կամ կալանավորման հարց կբարձրանա: Եթե այդպես լինի, ինչ արած, իմ գործընկերներն ու փաստաբաների պալատը պատրաստ են բարձր մակարդակի իրաաբանական օգնություն ցուցաբերել»:
Հավելենք, որ Հայրապետյանն իր դեմ քրեական գործ հարցվելու մասին տեղեկացել է մոտ երկու շաբաթ առաջ, երբ Հայաստան է վերադարձել: Փաստաբանի դեմ քրեական գործը հարուցվել է մայիս ամսին: