«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
18:31, October 13, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. սեպտեմբերի 23-ի որոշման դեմ Հովհ. Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը, որով միջնորդվել է նաև փոփոխել նրա նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցը և գրավի դիմաց ազատ արձակել վերջինիս: