1000 դրամների մասին օրենքի դեմ հայցի քննությունը՝ այսօր
11:02, October 13, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սեփականության իրավունքՏեղեկացնում ենք, որ այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճ. 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 8) կշարունակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով: