Սարի թաղի ցուցարարների գործով նիստին այս անգամ էլ դատախազն էր բացակայում
17:56, March 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա ԾռերԱյսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց:
Այս անգամ պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն էր:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2017 թ. մարտի 27-ին՝ ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ ցուցարարներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը):
Դատական նիստերն արդեն որերորդ անգամ հետաձգվում են կամ հանրային պաշտպանների, կամ դատավարության այլ կողմերի բացակայության պատճառով:
Հրաչյա Բոյաջյանի շահերը պաշտպանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: