«Ուսանողներ բոլոր ԲՈՒՀ-երի, մենակ մի թողեք Ձեր հացադուլավոր ընկերներին». Ա․ Սաքունց
19:09, November 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈւսանողներ բոլոր ԲՈՒՀ-երի, մենակ մի թողեք Ձեր հացադուլավոր ընկերներին, դասադուլավորներին, իրենք՝ հատկապես հացադուլավորները, իրենց խնդիրների համար չեն պայքարում:
Երկու բան ունեք բաց թողնելու՝ դասերը և ուսանողների պայքարին միանալը:
Բաց թողած դասերը կարող եք լրացնել, սովորել, բայց այս օրերին ուսանողների պայքարին չմասնակցելը ոչ մի դեպքում չեք լրացնելու, չեք վերականգնելու Ձեր մարդկային անտարբերության ծանր հոգեբանական հետևանքները:
Մարդկային արժանապատվության նվաստացման դեմ ուղղված Ձեր ընկերների պայքարին չմիանալը չի փոխհատուցվելու ոչ մի կերպ:
Լռելու, անտարբեր մնալու Ամոթը մնալու է Ձեր ներսում, որն ուղեկցելու է Ձեզ՝ ողջ կյանքի ընթացքում:
Եղեք արժանապատիվ և կանգնեք մարդկային արժանապատվության պահպանման դիրքերում:
Անտարբերությունն ամենամեծ չարիքն է: