Գայանե Առուստամյանը տուգանվեց 30.000 դրամով
12:32, March 15, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, հրապարակվեց «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի»՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և «Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության»՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը:
Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը: