Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով հերթական նիստն է նշանակված
13:09, March 15, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 15-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մանկահասակ Լիա Միսակյանի գործով հերթական նիստն է նշանակված:
Հիշեցնենք՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի բողոքի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելուց հետո գործը լրացուցիչ պատժի նշանակման մասով ուղարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, սակայն նշանակված դատական նիստերը անընդհատ հետաձգվում են դատավարության կողմերի չներկայանալու պատճառով: