Կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի քննությունը
09:57, May 16, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 31-ի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի սեպտեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն 2015 թվականի սեպտեմբերի 18-ին hraparak.am ինտերնետային լրատվական կայքում հրապարակված <<Շուտ գնա ստեղից, թե չէ դու առանց արգանդի կմնաս. հերթական միջադեպը Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ>> լրատվական նյութի հիման վրա:
Քրեական գործ էր հարուցվել ոչ թե հանցագործության մասին հաղորդման մեջ առկա տեղեկատվության հիման վրա, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնության) հատկանիշներով: