Ինչո՞ւ են մոռացել Հունան Պողոսյանին եւ Լեւոն Երանոսյանին (տեսանյութ)
10:34, July 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ոչ Թալանին» նախաձեռնությունը երթ է անում Երեւանի կենտրոնական փողոցներով՝ ցույց տալու համար, որ իրենց պահանջները կատարված չեն։
Նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հունիսի 23-ի դեպքերից հետո 9 ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել, սա, սակայն, չի գոհացնում ակտիվիստներին։
Քաղաքացիները պահանջում են աշխատանքից ազատել բռնություն կիրառած ոստիկաններին։ Իրենց պահանջը չկատարելու դեպքում քաղաքացիները կպահանջեն նաեւ հրաման տվողների հրաժարականները. «Ողջ պատասխանատվությունը ի սկզբանե Վլադիմիր Գասպարյանի վրա է, քանի որ այդ համակարգը ղեկավարում է ինքը ու այդտեղի գործողությունները համաձայնեցված են իր հետ »,-ասաց Մաքսիմ Սարգսյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զարմացած է՝ ինչու ծառայողական քննություն չի անցկացվում նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործողությունների առիթով. «Այս բողոքի ցույցերը միտված են առաջին հերթին անվստահության, երկրորդը քննության ոչ արդյունավետությամբ»,-ասաց Արթուր Սաքունցը։
Աղբյուրը՝ www.a1plus.am