ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
12:30, September 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ մշտադիտարկում: Մշտադիտարկման այս փուլում դիտորդներըը հանդիպումներ են ունենում առաջադրված կուսակցությունների շտաբների ներկայացուցիչների, թեկնածուների հետ, ներկա են գտնվում հանդիպումներին, դիտարկում դրանց ընթացքը, հարցազրույցներ ունենում հանդիպման մասնակիցների հետ, արձանագրված խախտումների մասին կատարում գրանցումներ:
Ակնկալում ենք կուսակցությունների ներկայացուցիչների, հանդիպումների մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց համագործակցությունը՝ ընտրական իրավունքի խախտման դեպքերի բացահայտման և դրանց նկատմամբ հետևողական լինելու ուղղությամբ:
Դիտարկման այս փուլում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար հրապարակումներ է ունենում:
Խախտումների մասին կարող եք ահազանգել նաև Դուք՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը: