Հովհաննես Կաթրջյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
19:56, November 15, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում կշարունակվի ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Հովհ. Կաթրջյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Տ. Սիրադեղյանը միջնորդեց՝ հետաձգել այն՝ մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստի մասնակցելու պատճառով: