Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը
18:45, November 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2016 թ. նոյեմբերի 15-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը, մասնակի բավարարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը, բեկանել է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության» գործով ՀՀ Վարչական դատարանի՝ 2016 թ. մարտի 22-ի վճիռը, որով վերջինս մերժել էր ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ պահանջվող տեղեկատվությունը համարելով պետական գաղտնիք:
Դատարանի որոշումը փոփոխել է տեղեկատվության հարցման 1.1.7 և 1.1.10 կետերի մասով՝ պարտավորեցնելով ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել այդ կետերով պահանջված տեղեկատվությունը:
Վերոնշյալ կետերը համապատասխանաբար վերաբերում են հարցաքննությունների տեսաձայնագրման առկա միջազգային փորձը ՀՀ-ում ներդնելուն և անչափահաս վկաների ու տուժողների հարցաքննության համար նախատեսված հատուկ սենյակներ ստեղծելուն: