Մամուլի ասուլիս՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի թեմայով
14:24, November 15, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ ք. Երևան, Թումանյան 26ա) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի թեմայով:
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համանուն ուսումնասիրության արդյունքները:
Առաջին անգամ կներկայացվի ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վերաբերյալ ամբողջական պատկերը, դրա առնչությամբ հարցադրումներ կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը և իրավապահ մարմիններին:
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Արմինե Սադիկյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող