«Այն, որ ասում են, թե հաջորդ ընտրությունների ժամանակ է հնարավոր փոխել իշխանությունը, չհավատաք, դա կեղծ թեզ է»
17:18, August 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյն, որ ասում են, թե հաջորդ ընտրությունների ժամանակ է հնարավոր փոխել իշխանությունը, չհավատաք, դա կեղծ թեզ է: Մեր նման իրավիճակում հանրային, լայն և զանգվածային ընդվզման դեպքում էլ կարելի է հասնել իշխանափոխության` արտահերթ պառլամենտական ընտրությունների միջոցով, հասնելով գործող իշխանությունների հրաժարականին:
Արտահերթ ընտրություններն էլ են սահմանադրական ճանապարհ:
Եվ ամենևին, անհրաժեշտ չէ, որպեսզի ընդվզողները գան իշխանության:
Հանրային ընդվզման նպատակը պետք է լինի քաղաքական դաշտը “աղբից” մաքրելու և նոր, թարմ ուժերին դրսևորվելու հնարավորություն ստեղծելը: