Արթուր Սաքունց. Ահաբեկչական խումբը չի նստի սպասի մինչեւ իրեն գան ձերբակալեն
16:05, January 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Նոյյան տապան»-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանի և <<Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա>> ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանի` ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալություններին, ասաց.«Կարեւորելով այն հանգամանքը, որի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոcներով, որ նրանք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը ահաբեկչական խմբին աջակցելու կամ զենք զինամթերք տրամադրելու եւ այլնի վերաբերյալ, ես ի սկզբանե իմ կարծիքը արտահայտել եմ, որ ահաբեկչական խումբը չի նստի սպասի մինչեւ իրեն գան ձերբակալեն, առավել եւս այդպես հեշտությամբ չէր հանձնվի` առանց զենքերն օգտագործելու: Հիմա ես չգիտեմ, թե դա քանի հոգիանոց խումբ է պատկերացնում ԱԱԾ-ն, բայց այդքան մեծ թվով ահաբեկչական խմբավորում Հայաստանում պարզապես անպատկերացնելի է եւ իսկապես տեղին են բոլոր այն կասկածները, որ եթե որեւիցե մեկը նույնիսկ խոսակցություն ունեցած լինի այդ մարդկանց հետ, ապա նա եւս կարող է կասկածյալ համարվել: Սակայն նրանց հետ խոսակցություն ունենալ ինքնին դեռեւս հիմք չէ, որ մարդու նկատմամբ ընդհանուր միջոց կալանք կիրառեն կամ ձերբակալեն: Ես մեծ վերապահումներ ունեմ այս քննության նկատմաբ եւ նրա օբյեկտիվության ու իրավական հիմնավորվածության տեսակետից»: