Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը պետք է բացատրեր, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. Սաքունց
12:15, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Գյումրիում ՝ «Արաքս» հյուրանոցում, սկսվել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության բացահայտման խնդիրների շուրջ հանրային առաջին քննարկումը:
Հիշեցնենք, որ ըստ միջոցառման Ֆեյսբուքյան էջի՝ նման քննարկում հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է դեպքից մի քանի օր անց, այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցեր ու հանելուկներ առաջացան, որոնք մինչև հիմա պատասխան չունեն:
Քննարկմանը այսօր մասնակցում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ այլք:
Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության դրդապատճառները դեռ բացահայտված չեն: Նա նշեց, որ առայժմ հայտնի չէ, թե որն է այս հանցագործության շարժառիթը: «Բացի այն ընդհանուր բանը, որ ահաբեկչություն է իրականացվել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց կոնկրետ կատարման հետ կապված շարժառիթը չկա, ոչինչ այս պահին չկա: Այսինքն՝ հայտնի չէ, թե որն է շարժառիթը, թե ինչու է Ավետիսյանների ընտանիքը ընտրված, եւ շատ կարեւոր է կատարման մեխանիզմը այսինք ՝ ով, ինչպես եւ ինչ հրահանգով է կատարել այս հանցագործությունը: Այս հարցերի պատասխաններով այդ քաղաքական հնարավոր ենթատեքստը միայն է բացահայտել, իսկ եթե չի բացահայտվում, ապա քաղաքական ենթատեքստը ամրապնդվում է»,-նշեց Սաքունցը:
Իրապաշտպանը Սաքունցը նշեց, որ կարեւոր է ռուսական ռազմաբազայի ղեկավարության մեկնաբանությունը կատարվածի մասին, որը մինչեւ հիմա չկա:
«Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը բացի ցավակցությունից, պետք է բացատրեր, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, արդյոք ծառայողական քննություն նշանակվել է, եւ ովքեր են պատժվել»,-ասաց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ armtimes.com