Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մոռացության չի մատնվել․ քննարկում Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:33, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում փետրվարի 14-ին մի խումբ քաղաքացիներ հանրային քննարկում էին կազմակերպել, որի հիմնական թեման Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունն էր և դրան հետևածիրադարձությունները։ Մեկ ամիս առաջ Գյումրին ալեկոծած ողբերգությանն անդրադառնալու պատճառը, ըստ նախաձեռնողների, այն էր, որ իշխանություններն այդպես էլ չեն կարողացել հասարակությանը հուզող բազամթիվ հարցերի պատասխանները տալ։
Հանրային քննարկմանը մասնակցեցին մոտ 60 քաղաքացիներ, որոնք ի մի բերեցին առկա տեղեկատվությունը, ներկայացրեցին սպանությանն առնչվող հիմնական խնդիրները և հնարավոր հետագա քայլերը։ Հանրային քննարկման մասնակից գյումրեցիները պնդել են՝ սպանությունը մոռացության չի մատնվել և Գյումրիում իրականությունը բացահայտելու հասարակական պահանջ կա։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը՝ www.epress.am