Քննարկում. «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին»
15:16, February 16, 2017 | Մամլո հաղորդագրություններ, Քննարկումներ | ՈստիկանությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 21-ին՝ Hyatt Place Yerevan հյուրանոցի “Meeting place 2” սրահում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1), սկիզբը՝ ժ. 10:30-ին:
Միջոցառման առաջին մասում կներկայացվեն
«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը, որն ամփոփում է 2016 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մամինների գործունեության նկատմամբ:
«Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2016թ. արդյունքների»
Միջոցառման երկրորդ մասում
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի նկարագրությունը, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների բողոքների և գանգատների, կներկայացնեն կազմակերպության իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը
կցուցադրվի Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված «Անպատիժ ոճիր» վերնագիրը կրող տեսազեկույցը, որում ներկայացված է 2016 թվականին ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամփոփ պատկերը:
Քննարկմանը հրավիրված են իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանախոսներն են՝
Արթուր Սաքունց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Սառա Ղազարյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական
Ռուբեն Սարգսյան սոցիոլոգ-փորձագետ
Թեհմինե Ենոքյան ֆիլմի հեղինակ, լրագրող
Արայիկ Զալյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան
Անի Չատինյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան
Միջոցառումն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Քննարկման օրակարգը՝ այստեղ
Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ https://www.facebook.com/events/420619071622450/
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 7 22 68 հեռախոսահամարով կամ գրել communication@hcav.am էլ փոստին: Կոնտակտային անձ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Նարինե Եգանյան: