Ձեզ միայն կփրկի հուղարկավորումը` նախօրոք վարակազերծելով, որպեսզի հողն էլ չփչացնեք. իրավապաշտպան
10:54, August 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎահե Ավետյանի սպանության գործում Նեմեց Ռուբոյին սատարողները` ոստիկանություն, դատախազություն, դատարան և նրանց քաղաքական ղեկավար Սերժ Սարգսյանը անմիջական պատասխանատվություն են կրում Նեմեցի անպատժելի պահվածքի և «Էյր Արմենիայի» տնօրենի առևանգման, պատանդ պահելու և ծեծի, բռնության ենթարկելու հանցագործությունների համար:
Դեռ քրեական գործ չե՞ք հարուցել…
Դեռ Նեմեցին ու իր թիկնապահներին չե՞ք ձերբակակել…
Բա մեծ-մեծ փռթում եք… Ոստիկանություն. լուրջ-լուրջ դեմքով գալիս եք խաղաղ ցուցարարների դեմը կանգնում, կարգ ու կանոնից եք խոսում, օրենքի կատարում եք պահանջում…
Գլխավոր դատախա՞զ… Հը՞ն… արդեն այս դեպքում էլ «ով ուզում է լինի» տարբերակը չկա՞… թե՞ նույնիսկ առերևույթ հանցագործության համար բավարար հիմքեր չկան…
Սպանելով սահմանադրությունը, նոր սահմանադրություն եք ուզում հա ստեղծե՞լ… Այսօրվա սահմանադրական ո՞ր նորմն է խոչընդոտել Վահե Ավետյանի սպանության գործի օբյեկտիվ քննությանը: Այսօրվա սահմանադրության ո՞ր նորմն է խոչընդոտում Նեմեցի հերթական հանցագործությանը օպերատիվ արձագանքելու և քննչական գործողություններ կատարելուն…
Եղած սահմանադրությունը վերից վար բռնաբարեցիք, շինեցիք, մաշեցիք, հիմա եկել եք թարմացնում եք, նոր մոտիվատոր եք ձեր համար սարքում, որ արդեն նոր հաճույքնե՞ր ստանաք…
Ինչ նոր սահմանադրական հագուստ էլ հագնեք, տարբեր դուխի, դեզոդորանտ փչեք էլ վրաներդ, մեկ է փթածության գարշ հոտը չի վերանալու… Ձեզ բուժել չի լինի` վերջ… ձեզ միայն կփրկի հուղարկավորումը` նախօրոք վարակազերծելով, որպեսզի հողն էլ չփչացնեք….