Սարի թաղի ցուցարարների գործով հերթական դատական նիստն է նշանակված
11:21, October 16, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ:
Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Նախորդ դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ գործով վկաները դատարան չէին ներկայացել: