«Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով համաժողովին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես եկավ երկու զեկույցով
15:11, November 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 7-ին մեկնարկած «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը՝ «Հոգեկան առողջության բնագավառում մարտահրավերները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների ապահովման դիտակետից» թեմայով և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը՝ «Քաղաքացիական առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված« քրեական արդարադատության օրինակներ» թեմայով:
Առաջին զեկույցում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող ներպետական և միջազգային իրավական ակտերին, անձին հոգեբուժական հաստատությունում տեղավորելու և այնտեղ նրա հետագա բուժումն ու խնամքը կազմակեպելուն, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում գտնվող անձանց իրավական պաշտպանվածությունն ապահովելուն առնչվող մի շարք խնդրահարույց հարցերի:
«Քաղաքացիական առողջության իրավունքի խախտումները՝ բժշկական ծառայության մատուցման հետ կապված« քրեական արդարադատության օրինակներ» թեմայով զեկույցում անդրադարձ է կատարվել ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու հետևանքով կյանքի իրավունքի խախտման դեպքերին, դրանց քննության շրջանակներում քրեական արդարադատության բնագավառում արձանագրված խնդիրներին:
Այդ համատեքստում ներկայացված են Կազմակերպության կողմից վարվող առանձին գործեր:
Զեկույցները ներկայացնում ենք ստորև.