Սաքունցը վերահաստատում է Գևորգ Սաֆարյանին բռնության ենթարկելու փաստը
17:46, November 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ երեկ՝ երեկոյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գևորգ Սաֆարյանն իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Հայտարարությունից քիչ անց ՔԿՎ-ն պարզաբանուն ներկայացրեց, թե Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Forright.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի քան վստահ է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն եղել է. «Սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս նրա նկատմամբ բռնություն կիրառվել է»:
Այն, որ Գևորգի համար վտանգավոր է բանտախցում այլ անձանց հետ գտնվելը, Արթուր Սաքունցը բազմիցս բարձրաձայնել է.
«Դրա մասին ես նախկինում ևս բարձրաձայնել եմ, ամեն ինչ արել եմ, որպեսզի նա խցում մենակ լինի»:
Արթուր Սաքունցն այս դեպքով քրեակատարողականի անգործությունն ու ակնհայտ քաղաքական ուղղորդում է տեսնում:
Նշենք, որ տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
Քրեակատարողական վարչության պարզաբանումը ԱՅՍՏԵՂ