Մանկահասակ Կ. Հովհաննիսյանի մահվան գործով կկայանա հերթական դատական նիստը
17:34, May 17, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե ՀովհաննիսյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թ. հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Այս դատական նիստին կողմերը հանդես կգան դատական ճառերով: