ՀՀ Վարչական դատարանում կքննվի Հովհ. Մոսյանի վերաբերյալ բժշկական հանձնաժողի որոշման դեմ ներկայացված հայցը
18:32, May 17, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կկայանա Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի արձանագրությամբ Հովհաննես Մոսյանին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի գ կետի առաջին սյունակի պահանջի հիման վրա տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, մինչդեռ հայցվորի հիվանդության առկայության պայմաններում պետք է կիրառվեին հիշյալ հրամանի այլ հոդվածի դրույթներ: