Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով հայցի քննությունը կսկսվի մայիսի 18-ին
18:21, May 17, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում կսկսվի Վանաձորի «Արցախ» պուրակում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան էր դիմել 2018 թ. հունվարի 24-ին, երբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հուշարձան համարվող պուրակում առանց Մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համաձայնեցնելու իրականացվող շինարարական աշխատանքները դադարեցնելու հիմքեր չէր տեսել:
Շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Վանաձորի քաղաքապետին դիմել է երկու անգամ՝ 2017թ. նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 9-ին, երկու դեպքում էլ մերժում է ստացել: