Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը կշարունակվի վաղը
18:54, May 17, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսի 18-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը:
Գ. Սիմոնյանին իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:
Քաղաքացին որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա․ Մարտիրոսյանի որոշումը:
Որոշումը վերացնելու պահանջով Գ. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է ՀՀ Վարչական դատարան:
Նախորդ դատական նիստին Երևանի քաղաքապետարանը պատշաճ չէր ծանուցվել ու չէր ներկայացել դատական նիստին: