Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ
18:53, June 17, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Խտրականության արգելում, Հավաքների և միավորումների ազատությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբելային Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի Աշխատանքային խմբին 2014 թ. հունիսի 15-ին ներկայացրել է զեկույց՝ ՀՀ-ում վերջին 4,5 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
Ի՞ՆՉ է Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ)
ՀՊԴ-ն 2006 թ. մարտի 15-ին հիմնադրված ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրներում: Դիտարկումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ–ի պայմանագրային մարմինների զեկույցների և այլ շահագրգիռ անձանց (ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների) կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնակատարի տեղեկանքների հիման վրա: Հերթական դիտարկման ավարտին ՄԱԿ-ի ՀՊԴ Աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, երկրում մարդու իրավունքների վիճակըևվիճակի բարելավմանն ուղղված ՀՀ-ին կատարված առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության առաջին դիտարկումը տեղի է ունեցել 2010թ. մայիս ամսին: Իսկ հերթական դիտարկումը, ըստ առկա ժամանակացույցի, տեղի կունենա 2015 թ. հունվար–փետրվար ամիսներին:
Հետևյալ հղումով կարող եք այցելել Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային էջը:
ՀՔԱ Վանաձորի գրասնեկյակի և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի համատեղ պատրաստած զեկույցի անգլերեն տարբերակը տեսեք այստեղ: