Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության կամ հաշվեհարդարի փաստ չի արձանագրվել
20:23, July 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱրձանագրենք. Էրեբունու ոստիկանության բաժնում զինված խմբի կողմից պատանդի վիճակում գտնվող որևէ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության կամ հաշվեհարդարի փաստ չի արձանագրվել: Ոստիկաններից մեկը զոհվել է, երեքը վիրավորվել են միայն բաժինը գրավածների նկատմամբ հարձակման և կրակոցների ընթացքում: Եվ լավ է, որ ժամանակին դադարեցվեց այդ ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ գործելակերպը, որովհետև պատանդների առկայության պարագայում, մանավանդ, երբ նրանց կյանքին սպառնալիքների մասին զինված խմբի կողմից հայտարարություններ չեն արվել, անթույլատրելի է:
Միանշանակ առկա են քաղաքական պահանջներ` զինված խմբի կողմից, և միայն քաղաքական լուծումներ պետք է տրվեն և միայն ոչ բռնի մեթոդներ պետք է կիրառվեն՝ միայն ու միմիայն բանակցություններ: