Ինչո՞վ է վտանգավոր Շանթ Ոսկերիչյանը ՀՀ անվտանգության համար
18:34, July 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՇանթ Ոսկերիչյանի / Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և գրասենյակի իրավաբան Անի Չատինյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որով պահանջվել է ներկայացնել՝ տրամադրելու Շանթ Ոսկերիչյանի /Ժեան Բապտիստ Օզկիրիսյանի/ կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքների վերաբերյալ փաստարկները և հիմնավորումները, նշել թե կոնկրետ ինչումն է կայանում նրա վտանգավորությունը ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:
Հիշեցնենք, որ կազմակերպության նախորդ հարցմանը ՀՀ Ազգային անվտանգության Ծառայությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ Շանթ Ոսկերիչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի պահանջներից ելնելով: