ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ Ոստիկանության
16:05, September 17, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի կունենա <<ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ Ոստիկանության>> գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլի 16-ին շուրջ 300 անձ շրջափակել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը` պահանջելով գրասենյակի տարածքը չտրամադրել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը: Նրանց մի մասը ներխուժել էր գրասենյակ, սպառնացել աշխատակիցներին, վնասել գրասենյակի գույքը. գրասենյակի աշխատակիցներից մեկն ստացել էր մարմնական վնասվածքներ: Չնայած կազմակերպության աշխատակիցների ահազանգերին՝ Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել՝ գրասենյակի անձեռնմխելիությունը, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և գույքը պաշտպանելու ուղղությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների գործողությունները: