Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի
17:49, November 17, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիքՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Վ. Պերմյակովը դատական նիստին չէր ներկայացել: Վերջինիս ևս մեկ անգամ ծանուցելու նպատակով դատական նիստը հետաձգվեց: