Մարտի 1-ի համար պատասխանատու դաշինքներն ու կուսակցությունները ունեն մեկ «փրկություն»
18:29, December 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում կազմավորվում են դաշինքներ: Օրերս Վարդան Օսկայանը հանդես եկավ նոր դաշինք ստեղծելու հավանականության վերաբերյալ հայտարարությամբ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իարավապաշտպան Արթուր Սաքունցն անդարադարձավ Մարտի 1-ի հետ առնչություն ունեցող գործիչների՝ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի կողմից ստեղծվող հնարավոր դաշինքի և խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցության վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը:
«Քաղաքական ուժը կամ գործիչը, որը հայտ է ներկայացնում իշխանության լծակները վերցնելու, երևի թե իրեն գիտակից է համարում, և իր գիտակից լինելու չափանիշներից մեկը կլիներ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալը»,- ընդգծեց իրավապաշտպանը:
«Մարդիկ, ովքեր առավել քան տեղյակ են՝ Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Գագիկ Ծառուկյանը (ՀՀԿ-ից հույս չունեմ, չնայած, որ Վովա Գասպարյանը ինքնախոստովանական ելույթներ է ունեցել) բարոյական իրավունք կարող են ունենալ ընտրություններին մասնակցելու, երբ որ, որպես գիտակից մարդիկ, որոնք հավակնում են իշխանության լծակներին տիրապետել և իրապես փոփոխություն կատարել, պետք է քայլ կատարեն և ասեն՝ մենք գնացել ենք ցուցմունքներ ենք տվել, նպաստել ենք հանցագործության բացահայտմանը: Բայց մենք հիմա տեսնում ենք հանցագործության կոծկմանը մասնակից լինելու վարքագիծ: Խոսքը պատասխանատվության զգացումին է վերաբերում. կարող են հրապարակավ հայտարարել և գնալ Մարտի 1-ին 10 հոգու սպանության գործով ցուցմունքներ տալ և հայտարարել, որ պատրաստ են իրենց չափով պատասխանատվություն կրելու: Վաստահեցնում եմ, որ դրանից հետո որևէ փաստարկ այդ մարդկանց դեմ այլևս չի կարող գործել: Ընդհակառակը՝ այդ կամքը դրսևորելուց հետո հասարակությունը կարող է վստահել նրանց»,- ասաց Ա. Սաքունցը:
Նրա խոսքով՝ քանի դեռ անվստահության մթնոլորտ կա, նորմալ, ազատ, արդար, առանց խախտումների ընրությունների վերաբերյալ խոստումները չեն կարող հիմնավորվել, որովհետև անպատժելիությունը, որպես համակարգ, մնում է չհաղթահարված՝ հանձին Մարտի 1-ի հանցագործության չբացահայտման:
Մանրամասները՝ տեսանյութում: