Կվերսկսվի «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով դատաքննությունը
17:38, May 18, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ժուլետա ԱմարիկյանՏեղեկացնում ենք, որ 2016թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կվերսկսվի «Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի» գործով դատաքննությունը:
Նշենք, որ այս գործով դատարանի վճռի հրապարակումը նշանակված էր 2016 թ. ապրիլի 28-ին, սակայն ավելի ուշ Դատարանը որոշում է կայացրել գործի դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներն ամփոփող զեկույցում ներկայացվել էր Ավան հոգեկան առողջության կենտրոնում Ժ. Ամարիկյանի կողմից տրված տեղեկատվությունն այն մասին, որ Կենտրոնի աշխատակիցները վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ:
Վերոնշյալ տեղեկատվությունը Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի կողմից ընդունել է որպես վիրավորանք և զրպարտություն, ինչի հիման վրա էլ հայց է ներկայացվել դատարան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժ. Ամարիկյանի դեմ: