Ցանկալի է, որ հայ և ադրբեջանցի պաշտոնյանների միջև հանդիպումները, երկխոսությունները շարունակակական լինեն. Արթուր Սաքունց
10:34, June 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը բարձր է գնահատում հայ պատգամավորների այցը Բաքու՝ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 86-րդ սեմինարին մասնակցելու համար: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նման հարթակների շջանակում երկկողմ հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն:
«Սա ևս մի հնարավորություն է երկկողմ հանդիպման և, իհա´րկե, ցանկալի կլիներ, որ շատ ավելի կառուցողական մթնոլորտում տեղի ունենար, բայց ավելի լավ է՝ նման թեժ մթնոլորտում անցնեն, լինեն դեմ առ դեմ հանդիպումներ, շփումներ, քան որևէ կապ չլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեմինարի ընթացքում մի քանի անգամ հայկական պատվիրակության անդամները լեզվակռիվ են ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ:
Հարցին, թե հայ պատգամավորների ներկայությունը Բաքվում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գրծընթացում, Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Մեկ այցը այդքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ, այցերը պետք է դիտարկել գործընթացի մեջ: Կարևոր է, որ գործընթացը լինի, եթե կհաջորդի այլ ձևաչափերով նմանատիպ հանդիպումները, խրախուսելի է: Ընդհանրապես գոյություն ունեցող միջազգային հարթակները՝ Մինսկի խումբը, Եվրախորհուրդը, ՆԱՏՕ-ն, տարբեր հարթակներ են, որոնք պետք է հնարավորինս օգտագործել, որպեսզի երկխոսությունը, մտքերի փոխանակումը շարունակվի, թեկուզ՝ նման ծայրահեղ դրսևորումներով»,-ասաց նա:
Աղբյուրը` www.tert.am