ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր երկրորդ գնահատականը
18:25, March 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր երկրորդ գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս փուլում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ժնևի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կենտրոնի աջակցությամբ ներկայացրել էր այլընտրանքային զեկույց սույն ներքոնշյալ պարտավորությունների վերաբերյալ:
Հայաստան
Հանձնաժողովը ցավում է, որ Հայաստանը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել 2008 թ. մարտի 1-ի (C2) և բոլոր ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բողոքների ընդունման և քննման անկախ համակարգի ստեղծման վերաբերյալ (C2): Դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտել և միջոցներ են ձեռնարկվել դատարանների անկախության ուժեղացման ուղղությամբ (B1):