ԴԱՀԿ ծառայության դեմ գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
11:29, May 18, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 18-ին՝ ժամը 16:42-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը:
Հիշեցնենք՝ դատարան ներկայացրած հայցով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը հանդես եկան բացման խոսքով, ապա հետազոտվեցին գործում առկա ապացույցները:
Հայցվոր Ա. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը: