«Սասնա ծռերին երանի են տալու». Ըստ Սաքունցի, հաջորդ «ծռերը» ավելի անկառավարելի վիճակ կստեղծեն
18:02, July 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սասնա ծռերին երանի են տալու, եթե այսպես շարունակվի»,- այսօր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Ըստ Սաքունցի, «Սասնա ծռեր» խմբի անդամները կազմակերպված մարդիկ էին, որոշակի պատասխանատվություն ունեին պետության, իրենց քայլերի նկատմամբ. «Եթե պատասխանատվություն չունենային, նրանք չէին էլ հանձնվի: Բայց կարող է հաջորդը ընդհանրապես նման մտածելակերպ կամ նման մոտեցումներ չունենա եւ լինի շատ ավելի անկառավարելի վիճակ՝ վատ տարբերակով: Որպեսզի մենք այդ անկառավարելի վիճակի մեջ չընկնենք, դեռ ունենք ռեսուրս՝ Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգի դատարան: Որոշակի սանկցիաներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ այն կառույցների կողմից, որոնցից ակնկալիքներ ունեն: Հաստատ ՌԴ-ն սանկցիա չի անելու: Իրենք հիմնականում սանկցիաների ցավ ունեն եվրոպական շուկա դուրս գալու կամ ԱՄՆ դուրս գալու հետ կապված: Գործիքակազմ կա»: