Պետության պոզիտիվ պարտավորություններն ու անհայտ պատճառով մահացող երեխաները. Էլեն Փարսադանյան
18:20, January 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունքՀայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն իր քաղաքացիների հանդեպ ունի պոզիտիվ պարտականություններ և պարտավորված է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները; Սակայն, ոչ բոլոր դեպքերում է պետությունն իրականացնում է իր բոլոր պարտավորությունները: Այսպիսի դեպքերից մեկը 2012 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանինն մահվան փաստը:
Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները և պատճառները դեռևս մնում են չբացահայտված, քանի որ ՀՀ քննչական կոմիտեում և ՀՀ դատական ատյաններում արդեն բազմիցս բարձրացված այս խնդիրը մնում է ոչ պատշաճ ուսումնասիրված և քննված:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Էլեն Փարսադանյանի մոր՝ Լուսինե Փարսադանյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, այնուհետև նաև ըստ վերադասության ներկայացված դիմումներին, բողոքներին, հայցերին ի պատասխան ստացվել են միայն մերժման մասին գրություններ: Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նրա մոր և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա նշանակվել և իրականացվել են 2 դատաբժշկական փորձաքննություններ, որոնց ժամանակ սակայն քննիչների կողմից փորձագետներին չեն առաջադրվել համապատասխան հարցերը և հետևաբար 2 փորձաքննություններից և ոչ մեկի արդյունքում չեն պարզվել երեխայի մահվան իրական հանգամանքները:
Մինչ օրս իրականացված փորձաքննության արդյունքներով չի պարզվում, թե ինչպես է ստացվել, որ բացարձակ առողջ ծնված երեխայի մոտ նրա ծնունդից մի քանի ամիս անց ախտորոշվել է ի ծնե անբուժելի հիվանդություն: Ինչպես է ստացվել, որ 1տարեկան և չորս ամսական երեխայի մարմնական վնասվածները՝ վերքերը աչքի և քթի շրջանում, վնասված թոքը քննիչների մոտ կասկածի տեղիք չեն տվել և նախաքննության մարմինը առաջին փորձաքննությունից հետո էլ հիմնվել է միայն «Արաբկիր» ԲԿ-ի և «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմի տված ցուցմունքների վրա:
2014 թ. հունվարի 31-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործն ընդունեց վարույթ և կայացրեց որոշում Էլեն Փարսադանյանի գործը նոր քննության ուղարկելու մասին: Այնուհետև նույն համայնքի դատախազությունում որոշում կայացվեց քրեական գործ հարուցելու մասին և նշանակվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն 2014 թ. հոկտեմբերի 21-ին ստացվեց որոշում, ըստ որի քրեական գործի վարույթը կարճվել էր: Անարդյունք մնացին նաև վերդասության կարգով ներկայացված բողոքները:
2014 թ. դեկտեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Լուսինե Փարսադանյանը ոչ պատշաճ քննություն կատարելու հիմքով բողոք են ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջով վերացնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գենջոյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Հուսով ենք, որ ՀՀ դատական ատյանում վերստին կկայացվի արդարացի որոշում և փոքրիկ Էլենի առջև պետությունը կկատարի իր պարտավորությունը:
Լուսանկարը՝ Լուսինե Փարսադանյանի ֆեյսբուքյան էջից
Շարունակելի …