Դիմում Դատախազների Միջազգային Ասոցիացիային
17:30, October 19, 2016 | Համատեղ, ՀայտարարություններՀաագա, 2016թ. սեպտեմբերի 13
Հարգելի՛ ԴՄԱ-ի Գործադիր կոմիտեի և Սենատի անդամներ,
Ներքոստորոգրյալ կազմակերպությունները դիմում են ձեզ, որպեսզի քայլեր ձեռնարկեք ապահովելու դատախազների կողմից «Մասնագիտական պատասխանատվության չափանիշների» և «Դատախազների հիմնական պարտականությունների և իրավունքների հայտարարագրի» պահանջների կատարումը:
Արհեստավարժ և իրավական ճանապարհով հանցավորության դեմ պայքարելով՝ դատախազներն էական դերակատարում ունեն իրենց ծառայության երկրի բնակչության իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում: Մենք ընդունում ենք, որ իրենց դերը պատշաճ կերպով կատարելու համար շատ դեպքերում դատախազներից պահանջվում է նվիրվածություն և զոհաբերություն:
Միաժամանակ տեսնում ենք իրավիճակներ, որտեղ դատախազները ներգրավված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և հետագա միջազգային դաշնագրերով, կոնվենցիաներով և «Մասնագիտական պատասխանատվության չափանիշներին» և «Դատախազների հիմնական պարտականությունների և իրավունքների հայտարարագրին» առնչվող այլ փաստաթղթերով ամրագրված հիմնարար իրավունքները, ինչպես նաև ազգային մասնագիտական էթիկայի չափանիշները խախտող ընթացակարգերում և քրեական հետապնդման վարույթներում:
Հատկապես մտահոգիչ զարգացումներից է իրավապաշտպանների (Համընդհանուր ճանաչում գտած մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմամբ և պաշտպանությամբ զբաղվող անհատների, խմբերի և հասարակության կառույցների իրավունքների և պարտականությունների մասին ՄԱԿ-ի 1998թ. հռչակագրում նշված անձինք և կազմակերպություններ) հետապնդման դեպքերի աճը: Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը 2013 թվականին զեկուցել է, որ ինքը նկատել է, որ «քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների գործունեության դաշտը տեսանելիորեն նեղացել է աշխարհի որոշ տարածաշրջաններում», ինչն ուղեկցվում է «նրանց ձայները լռեցնելու և աշխատանքը խոչընդոտելու ավելի կատարելագործված միջոցների համախմբմամբ, այդ թվում՝ նրանց գործունեությունը քրեականացնելու և խարանելու նպատակով իրավական և վարչական դրույթների կիրառմամբ կամ դատական համակարգի սխալ կիրառմամբ»:
Այս գործընթացներում դատական հետապնդման ծառայությունների և անհատ դատախազների ունեցած հստակ դերը կախված է համապատասխան երկրներում դատական համակարգի կառույցից, սակայն եթե ոչ բոլոր դեպքերում, ապա դրանց մեծ մասում նրանք խախտում են «Մասնագիտական պատասխանատվության չափանիշների» և «Դատախազների հիմնական պարտականությունների և իրավունքների հայտարարագրի» հիմնական դրույթները: Կարծում ենք, որ Դատախազների Միջազգային Ասոցիացիան պետք է անհապաղ ընթացակարգեր մշակի մասնագիտական էթիկայի և պրակտիկայի միջև առաջացած այս բացը լրացնելու համար:
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ
Աջակից կազմակերպություններ
Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե, Հաագա Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ, Վարշավա
Իրավաբանների միջազգային հանձնաժողով, Ժնև
«Ամնեսթի Ինթերնեշնլ» Նիդերլանդներ, Ամստերդամ
«Շահերի պաշտպանության խորհրդատվական խումբ», Կիև
«Հոդված 19» , Լոնդոն
«Humanrights.ch» ասոցիացիա, Բեռն
Ուկրաինայի օրենքների կիրառումը մշտադիտարկող իրավապաշտպան դիտորդների ասոցիացիա, Կիև
Բարիս Զվոզսկաուի Բելառուսի՝ այլ երկրում գործող Մարդու իրավունքների տուն, Վիլնյուս
Բելառուսի Հելսինկյան կոմիտե, Մինսկ
Բիր Դուինոյի իրավապաշտպան շարժում, Բիշքեկ
Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Կիև
Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն, Մոսկվա
Քաղաքացիական իրավունքների պաշտաններ, Ստոկհոլմ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երևան
Խոշտանգումների կանխման կոմիտե, Նիժնի Նովգորոդ
«Ֆրի փրես անլիմիթիդ», Ամստերդամ
«Առաջնագծի պաշտպաններ», Դուբլին
«Համաշխարհային գործընկերություն հանուն զինված հակամարտությունների կանխման»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Երևան
Հայաստանի հելսինկյան կոմիտե, Երևան
Վրաստանի մարդու իրավունքների կենտրոն, Թբիլիսի
Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոն, Բաքու
Մարդու իրավունքների ակումբ, Բաքու
«Մարդու իրավունքների դեսպանություն», Քիշնև
«Մարդու իրավունքների տուն» հիմնադրամ, Օսլո
«Մարդու իրավունքների տուն», Զագրեբ
Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն, Կիև
Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ, Վիլնյուս
Նիդերլանդների «Հնդկաստան» կոմիտե, Ուտրեխտ
Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոն, Թբիլիսի
Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Իրավապաշտպանների պաշտպանության դիտարանի շրջանակներում գործող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH), Բրյուսել
Միջազգային երիտասարդական իրավապաշտպան շարժում
«Արդարության ու խաղաղություն Նիդերլանդներ», Հաագա
Մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության Ղազախստանի միջազգային գրասենյակ, Ալմաթա
«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ, Խարկով
Կոսովոյի՝ խոշտանգումներից տուժածների վերականգնողական կենտրոն, Պրիշտինա
«Իրավաբանները հանուն իրավաբանների» , Ամստերդամ
Մոսկվայի Հելսինկյան խումբ, Մոսկվա
Նիդերլանդների Մարդու իրավունքների ինստիտուտ (SIM), Ուտրեխտի համալսարան, Ուտրեխտ
Հանուն մարդու իրավունքների Նիդերլանդներ իրավաբանների կոմիտե (NJCM), Լայդեն
Նորվեգիայի հելսինկյան կոմիտե, Օսլո
«Մարդը կարիքի մեջ», Պրահա
«Լոնդոնյան հարթակ», Լոնդոն
«Պրոմո-Լեքս» ասոցիացիա, Քիշնև
«Արժանապատվություն» հանրային ասոցիացիա, Աստանա
«Ազատության ձայն» հանրային ասոցիացիա, Բիշքեկ
«Հանրային դատավճիռ» հիմնադրամ, Մոսկվա
Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն, Բաքու/Թբիլիսի
Շվեդիայի հելսինկյան ասոցիացիա, Լենցբուրգ
Իրավապաշտպանների պաշտպանության դիտարանի շրջանակներում գործող Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպություն (OMCT)