ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ վաղը
18:01, October 19, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով բողոքի քննությունը:
Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը բողոքով հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ վարույթն իրականանցնող մարմինը ոչ արդյունավետ քննություն է իրականացրել:
Հիշեցնենք՝ վարույթն իրականացնող մարմինը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսել էր և քննության առարկա դարձել Ա. Չատինյանի միջնորդությունները, սակայն «Էական հանգամանանքեր չպարզելով»՝ կրկին կասեցրել էր այն:
Որոշման դեմ բողոքը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. սեպտեմբերի 8-ին մերժել էր: