Արթուր Սաքունցը ներկայացրեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վերաքննիչ բողոքն ամբողջությամբ (Տեսանյութ)
17:26, November 19, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության շրջանակում 2016 թ. նոյեմբերի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գործով մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ վերջինս ոչ հետևողական դիրքորոշում է ցուցաբերել՝ տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու տեսանկյունից:
Դատարանը, եզրահանգելով, որ միջնորդությունը չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, մերժեց այն:
Այնուհետև Արթուր Սաքունցը ներկայացրեց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. դեկտեմբերի 5-ին: